Ռուսաստանն ու Չինաստանը պետք է համատեղ դիմադրեն իրենց ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությանը։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։
«Չինաստանը և Ռուսաստանը պետք է ակտիվացնեն ռազմավարական համագործակցությունը, պաշտպանեն ազգային ինքնիշխանությունը, անվտանգությունը և զարգացման շահերը, վճռականորեն դեմ լինեն ներքին գործերին արտաքին ուժերի միջամտությանը», - մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
Ղեկավարները պայմանավորվել են շարունակել կարծիքների փոխանակումը ռազմավարական հարցերի շուրջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Պուտինն ու Սի Ծինփինը զրույցի ընթացքում «կարծիքների խորը փոխանակում են ունեցել արդի միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ»։ Երկու պետությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել սերտ շփումները և խորապես մտքեր փոխանակել Չինաստան-Ռուսաստան հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ռազմավարական հարցերի շուրջ։