Հետևեք մեզ։

Ադրբեջանական կողմը տեղեկություն է հայտնել Ռաշիդ Բեգլարյանի մասին

15:48, 08 փետրվար 2024
Ադրբեջանական կողմը տեղեկություն է հայտնել Ռաշիդ Բեգլարյանի մասին

Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների, պատանդների պետական ​​հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատակից Զաուր Իսմայիլովը տեղեկություն է հայտնել Արցախից գերեվարված Ռաշիդ Բեգլարյանի մասին։

 

Նա լրատվամիջոցներին հայտնել է, որ Բեգլարյանը հարցաքննվել է։

 

Ադրբեջանական կողմը պնդում է, թե Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում հարցաքննության, ինչպես նաև նրա կողմից տեղանքը ցուցադրելու արդյունքում Ասկերանի տարածքում հայտնաբերվել են մի քանի անձանց թաղված ոսկորներ։

 

Ադրբեջանական կողմը հարցաքննության վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդում, իսկ ամիսներ առաջ հրապարակել էր Բեգլարյանի մասնակցությամբ տեսանյութ, որտեղ վերջինս մի խումբ ուժայինների մի անհայտ հողակտորի վրա ինչ-որ բան էր խոսում։