Երեկ՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 11։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Մարատ Թ․-ն իր վարած Nissan Teana մակինիշի ավտոմեքենայով Իջևան-Նոյեմբերյան M16 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հողաթմբերին։
Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը զինվորական է։