Մեր ողջ ժողովրդի համար ցավ է այսօր Գագիկ Գինոսյանի ֆիզիկական կորուստը, խոսենք լավ բաների մասին, որովհետև իսկապես նայեք, սա է ժողովրդի գնահատականը և դա է կարևոր։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ազգային երգերի կատարող Արսեն Գրիգորյանը, ով նաև Գագիկ Գինոսյանի ընկերն էր։
«Մենք պարտավոր ենք դրա մասին խոսել, ասել, թե Գինոսյանն իր ապրած կյանքում այնքան արեց ազգի և մեր մշակույթի, ինքնության համար, որ այդ հիմքը կգնա դարերի խորքը։ Երանի մեզ, որ ունենք Գագիկ Գինոսյան, որ կարողանանք ըստ արժանվույն շարունակենք մեծ հայի գործը»,-ասաց Գրիգորյանը։
Նա պատմեց, որ երեք օր առաջ էր հանդիպել Գինոսյանի հետ, անընդհատ շփումների մեջ են եղել։ Թե ինչի մասին են զրուցել, Արսեն Գրիգորյանն ասաց․ «Մեր հոգսը մեկ է,մեր ցավը մեկ է»։ Ինչ վերաբերում էր նրա ինքնազգացողությանը, Գրիգորյանն ասաց․«Ինքնազգացողությունը շատ լավ էր, իրար հետ պարել ենք, երգել ենք, Արմեն Հովհաննսիայնաի անվան դպրոցում միջոցառում էր։ Միասին տեսանք, թե այդ դպրոցի երեխաներն ինչ ազգային ոգի ունեն, ինչպես են երգում մեր ազգային երգերը»։
«Նա իր ողջ կյանքը նվիրաբերեց Արցախյան ազատագրմանը, մասնակցեց բոլոր պատերազմներին»,-ասաց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին հանկարծամահ էր եղել Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։