Հետևեք մեզ։

Գագիկ Գինոսյանն իսկական զինվոր էր, մեր կյանքում շատ կարևոր բեկոր պակասեց․ Գևորգ Դաբաղյան

19:12, 08 փետրվար 2024
Գագիկ Գինոսյանն իսկական զինվոր էր, մեր կյանքում շատ կարևոր բեկոր պակասեց․ Գևորգ Դաբաղյան

Գագիկ Գինոսյանն իսկական զինվոր էր, նա պատրաստ էր իր կյանքն ամեն րոպեն նվիրել հայրենիքի առաջընթացի զարգացմանը։ Նա օրինակելի կերպար էր մեր կյանքում, մեր կյանքում շատ կարևոր գույն, շատ կարևոր բեկոր պակասեց։ Ես ցավակցում եմ մեր ժողովրդին, մշակույթի նվիրյալներին, զինվորներին, նա հայ ազգի ծառան էր, նրանցի շատ բան կարելի էր սովորել, ես ողբում եմ։

Այս մասին Գագիկ Գինոսյանի հոգեհանգստյան արարողության ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր երաժիշտ Գևորգ Դաբաղյանը։

«Նա մեծ մտածող էր, մեծ վերլուծող, մեծ հայ էր, նրան կարելի էր ժամերով լսել և դասեր քաղել։ Նա այնպիսի մարդ էր, որ իր առողջական խնդիրներն էլ մեզ չէր ասի, իր ցավն առավ ու գնաց»,-ասաց երաժիշտը։


Դաբաղյանը նաև նշեց, որ օրեր առաջ Արմեն Հովհաննիսյանի անվան դպրոցում են եղել միասին, որտեղ տեղի է ունեցել Գինոսյանի ծրագրով միջոցառում։

Հիշեցնենք, որ նախօրեին հանկարծամահ էր եղել Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը։