Հետևեք մեզ։

ՄԻՊ թեկնածուի ընտրության վերաբերյալ նիստը մեկնարկեց աժիոտաժով․ Էդգար Ղազարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց

11:18, 04 ապրիլ 2023
ՄԻՊ թեկնածուի ընտրության վերաբերյալ նիստը մեկնարկեց աժիոտաժով․ Էդգար Ղազարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է ՄԻՊ թեկնածուի ընտրության վերաբերյալ նիստը, որը մեկնարկեց աժիոտաժով:

Ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը սկսեց նիստի հենց սկզբում ելույթ ունենալ և ասել, որ իշխող խմբակցության կողմից առաջադրված թեկնածու, այժմ` գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի առաջադրումը տեղի է ունեցել օրենքի խախտումով:

Նրան ընդհատեցին ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Ռուստամ Բաքոյանը` հորդորելով նիստը վարող հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին` ապահովել նիստի բնականոն ընթացքը:

Թովմասյանը ՄԻՊ թեկնածու Ղազարյանին հորդորեց շատ կարճ ավարտել խոսքը և ելույթ չունենալ, սակայն նա նորից շարունակեց ելույթը:

Սա դարձյալ հարուցեց ՔՊ-ականների զայրույթը, որոնք թույլ չտվեցին, որ ՄԻՊ թեկնածուն ավարտի խոսքը:

Էդգար Ղազարյանը առաջարկեց 20 րոպե ընդմիջում վերցնել, սակայն Թագուհի Թովմասյանը հիշեցրեց, որ ՄԻՊ թեկնածուն նման իրավասություն չունի:


Ի վերջո, կրքերը հանդարտվեցին, և հանձնաժողովի նախագահն անցավ ընդդիմության թեկնածուի կենսագրությունը ներկայացնելուն:

Նիստին ընդդիմությունից ներկա է միայն հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը: Մյուսն պատգամավորները ՔՊ-ից են: