ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշանով։ Հրապարակվել է պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը։
Մրցանակը Կադիրովին շնորհվել է «ռուսական պետականության ամրապնդման, երկրի պաշտպանունակության և Չեչնիայի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար»։
Բացի այդ, Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» III աստիճանի շքանշանով՝ պառլամենտարիզմի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, ակտիվ օրենսդրական գործունեության և երկար տարիների բարեխիղճ աշխատանքի համար։