Շատ-շատ մեծ հայրենասեր մարդ, իր գործի մեծ գիտակ, պարուսույց և հրաշալի մարդ, ում հետ ես տարբեր առիթներով շփումներ եմ ունեցել։ Շատ-շատ ափսոսում եմ, որովհետև նաև ինչքան տուրիստներ գալիս էին մեր քաղաք, Կասկադում մասնակցում էին մեր ազգային-ազատագրական պարերին։ Տա Աստված, որ որևէ մեկը գտնվի և այդ ավանդույթը շարունակվի և նաև կոչվի հենց Գագիկ Գինոսյանի անվան պարերի փառատոն, ինչու չէ։
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը։
«Ես նրան շատ բարձր եմ գնահատում որպես հայրենասեր մարդ, ազգի նվիրյալ, ինչպես գիտենք մահապարտների ջոկատի անդամ էր, որը հավաքվեց 92 թվականին։ Շատ ափսոսանքով կասեմ, որ մեր քաղաքում այդքան շատ գույն էլ չէր մնացել և այդ գույները պակասում են։ Ցավակցում եմ բոլորիս, որովհետև ինքը շատ կարևոր մարդ էր մեր երկրում»,-ասաց երաժիշտը։
Հարցին, թե ինչպես երևում է և փաստ է, որ ժողովրդի կողմից գնահատված է Գինոսյանը, իսկ ի՞նչ կասի պետության կողմից գնահատվելու մասին, Արա Գևորգյանն ասաց․ «Ժողովուրդն իր գնահատականը տալիս է, մնացած գնահատականները կլինեն՝ կլինեն, չէ, շատ կարևորություն պետք չէ տալ»։