Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և ընդգծել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ համագործակցության շարունակականության կարևորությունը:
«Քննարկել ենք նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և համագործակցությունը, ներառյալ՝ հաղորդակցությունը և էներգետիկան:
Առարկայական քննարկումներ ենք անցկացրել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ։ Ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ հանդիպումը՝ հասնելու կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։