Հետևեք մեզ։

Եկել է ռազմական ղեկավարությունը թարմացնելու ժամանակը․ Զելենսկին պաշտոնից ազատել է ԶՈՒ հրամանատարին

20:12, 08 փետրվար 2024
Եկել է ռազմական ղեկավարությունը թարմացնելու ժամանակը․ Զելենսկին պաշտոնից ազատել է ԶՈՒ հրամանատարին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։ Այդ մասին Ուկրաինայի ղեկավարը հայտնել է իր Telegram ալիքում։

«Ես հանդիպել եմ գեներալ Վալերի Զալուժնիի հետ։ Շնորհակալություն Ուկրաինային երկու տարի պաշտպանելու համար։ Մենք քննարկել ենք, թե ինչպիսի նորացում է անհրաժեշտ Ուկրաինայի զինված ուժերին։ Քննարկվել է նաև, թե ով կարող է միանալ Ուկրաինայի զինված ուժերի նորացված ղեկավարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Զելենսկու խոսքով՝ եկել է ռազմական ղեկավարությունը թարմացնելու ժամանակը «հենց հիմա»։ Նա հավելել է, որ առաջարկել է նրան «շարունակել լինել թիմում»։

Վերլուծական