ԱՄՆ Պետդեպարտամենտը Ուկրաինայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրաժարականն անվանել է Ուկրաինայի ինքնիշխան որոշում և հրաժարվել է մեկնաբանել այն։
«Սա Ուկրաինայի կառավարության ինքնիշխան որոշումն է: Ես կթողնեմ նրանց խոսել այս թեմայով», - ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը:
Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի հայտարարել է Ալեքսանդր Սիրսկուն, ով նախկինում ղեկավարում էր ցամաքային զորքերը, Զալուժնիի փոխարեն Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակելու մասին։
Պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի ԶՈՒ հրամանատարի պաշտոնանկությունը
23:05, 08 փետրվար 2024