Հետևեք մեզ։

Ես եմ ունեցել, ես եմ կերակրել, այլ մանրամասները չպատմեմ. Սիրուշոն՝ իր 3 երեխաների մասին

00:01, 09 փետրվար 2024
Ես եմ ունեցել, ես եմ կերակրել, այլ մանրամասները չպատմեմ. Սիրուշոն՝ իր 3 երեխաների մասին

«Արմենիա TV»-ի «Ներս արի» հաղորդման շրջանակներում երգչուհի Սիրուշոն անդրադարձել է իր անվան հետ կապվող ասեկոսեներից ամենաաբսուրդայիններին։

 

Նա նշել է՝ առաջինն այն է, որ ասում են, թե իր սեփական կղզին ունի։ Երգչուհին նշում է՝ թեև գուցե տրամաբանական է, որ հայտնի անձի անվան շուրջ կարող են նման ասեկոսեներ լինել, բայց դրան շատ հեշտ են հավատում և դա, ըստ նրա, նորմալ չէ։ «Կղզին կոշիկ չէ, պայուսակ բէ, կախարդական փայտիկ պետք է ունենայի»։

 

Երգչուհին նշեց՝ երկրորդ աբսուրդային ասեկոսեն իր վերաբերյալ այն է, թե ինքը չի ունեցել իր 3 երեխաներին։ Նա նշել է՝ կնոջ համար, ով 3 անգամ 9 ամիս անցել է այդ ճանապարհով, նման բան լսելը անարդար է։

 

«Ես եմ ունեցել, ես եմ կերակրել, այլ մանրամասները չպատմեմ»,-ասել է Սիրուշոն։