Հետևեք մեզ։

Դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանն ընդառաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է ներհիմնարկային մրցաշար (լուսանկարներ)

18:03, 09 փետրվար 2024
Դատապարտյալների շախմատի աշխարհի առաջնությանն ընդառաջ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում անցկացվել է ներհիմնարկային մրցաշար (լուսանկարներ)

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի աջակցությամբ անցկացվել է հերթական ներհիմնարկային շախմատի մրցաշարը, որին մասնակցել է 28 դատապարտյալ, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտված անձինք։

Մրցաշարին ներկա են եղել Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչակազմը։ Խաղն անցկացրել է Ակադեմիայի մարզիչ, հանրապետական մրցավար Գևորգ Մուրադյանը։

Լավագույնս հանդես եկած դատապարտյալները մասնակցելու են միջհիմնարկային մրցաշարին՝ ազատազրկված անձանց միջև անցկացվող շախմատի աշխարհի առաջնությանն ընդառաջ Հայաստանի դատապարտյալների հավաքական ձևավորելու նպատակով։

Վերլուծական