Հետևեք մեզ։

Բալիկներին լավ նայեք, նրանք իրականացելու են այն, ինչին մենք սպասում ենք. Գագիկ Ծառուկյանի նախաձեռնություններից մեկն արցախցիների համար (տեսանյութ)

19:24, 09 փետրվար 2024
Բալիկներին լավ նայեք, նրանք իրականացելու են այն, ինչին մենք սպասում ենք. Գագիկ Ծառուկյանի նախաձեռնություններից մեկն արցախցիների համար (տեսանյութ)
Բռնի տեղահանումից հետո արցախցիներն ավելի շատ ու ավելի մասշտաբային ծրագրերով են շարունակում լինել Ծառուկյան ընտանիքի դիտակետում։ Այսօր մեկ նախաձեռնություն էլ տեղի է ունեցել Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։
 
Ընտանիքները օրհնություն են ստացել, աղոթել հանուն իրական ու արժանապատիվ խաղաղության, արդեն մեկ տարին բոլորած երեխաներն էլ առաջին քայլերն են անում՝ ոտքն ամուր դնում հողին, որ փոքրացած հայրենիքը պինդ ու ամուր պահեն։
 
«Բալիկներին լավ նայեք, նրանք ծնված օրվանից պատմության մեջ ձեռագիր ունեն թողած։ Նրանք պիտանի մարդիկ են դառնալու ազգի համար, տարբեր ոլորտներում նրանք իրականացելու են այն, ինչին մենք սպասում ենք։ Ոչ մի հայ չի կարող մոռանալ, բոլորի սրտից արյուն է գնում, տանջվում են, չեն քնում, այսպիսի բան չպետք է լիներ։ Այնպես չի մնալու, ամեն ինչ փոխվելու է, Աստված մեզնից երես չի թեքելու»,-ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
 
Արցախցիներն իրենց կարծիքն են հայտնել կատարվող աշխատանքի վերաբերյալ։
 
Մանրամասները՝ տեսանյութում․