Հետևեք մեզ։

Իմ հանդեպ որևէ հարձակում չի եղել. Աշոտ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը որակել է «ստահոդ». Armtimes.am

11:57, 04 ապրիլ 2023
Իմ հանդեպ որևէ հարձակում չի եղել. Աշոտ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի հայտարարությունը որակել է «ստահոդ». Armtimes.am

Armtimes.am-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանի հանդես է եկել հայտարարությամբ:

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել:

Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել: