Իրակլի Կոբախիձեն Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջին այցով կմեկնիԲրյուսել։ Այս մասին Կոբախիձեն լրագրողներին ասել է խորհրդարանում կայացած քվեարկությունից հետո, որտեղ վստահություն են հայտնել Վրաստանի կառավարությանը՝ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ։
Նոր վարչապետի այցը Բրյուսել կկայանա փետրվարի 20-21-ը։
«Սկզբունքորեն փետրվարի 20-21-ը նախատեսված է այց Բրյուսել։ Դա վերաբերում է և՛ Եվրամիությանը, և՛ ՆԱՏՕ-ին։ Օրակարգն արդեն գրված է։ Ըստ այդմ, առաջին այցը կիրականացվի Բրյուսել»,- նշել է Կոբախիձեն։