Հետևեք մեզ։

Քրեակատարողական հիմնարկ տեսակցության մեկնած անձի ներքնազգեստից հայտնաբերվել է հինգ առանձնացված փաթեթ

20:56, 09 փետրվար 2024
Քրեակատարողական հիմնարկ տեսակցության մեկնած անձի ներքնազգեստից  հայտնաբերվել է հինգ առանձնացված փաթեթ

2024թ փետրվարի 9-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները հիմնարկի բնակելի գոտի մուտք գործելուց առաջ անձնական զննության են ենթարկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Ա Մ-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ Ս-ին։

Արդյունքում՝ Գ Ս-ի ներքնազգեստի արտաքին հատվածից հայտնաբերվել է հինգ առանձնացված փաթեթ, որոնցից երեքում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 459 գրամ քաշով զանգվածներ, իսկ մյուս երկուսում՝ հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 133 գրամ քաշով զանգվածներ։

Քաղաքացի ԳՍ-ն ձերբակալվել է օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։