Հետևեք մեզ։

Երբ գիրքն արդեն ձեռքումդ լինի, կնշանակի՝ հաջողությամբ անցել ենք կյանքի՝ փորձություններով հագեցած ևս մի փուլ․ Անի Քոչարը ներկայացրել է երկրորդ գիրքը (լուսանկարներ)

21:28, 09 փետրվար 2024
Երբ գիրքն արդեն ձեռքումդ լինի, կնշանակի՝ հաջողությամբ անցել ենք կյանքի՝ փորձություններով հագեցած ևս մի փուլ․ Անի Քոչարը ներկայացրել է երկրորդ գիրքը (լուսանկարներ)

Երբ գիրքն արդեն ձեռքումդ լինի, կնշանակի՝ հաջողությամբ անցել ենք կյանքի՝ գեղեցիկ ու փորձություններով հագեցած ևս մի փուլ։ Փուլ, որ կգա՝ քեզ ստիպելու վերանայել կյանքդ, հավատքդ, կյանքից սպասումներդ ու դրանց հանդեպ ունեցածդ վերաբերմունքը։ Այս մասին ինստագրամյան իր էջում գրել է լրագրող Անի Քոչարը՝ ներկայացնեկով իր նոր գիրքը՝ «Կյանքը երկրորդ փորձից»։


«Կփոխի կարծրատիպերդ ու կյանքի շատ հարցերին նախապաշարումներով լի մոտեցումդ։ Այն քեզ թև կտա նոր թռիչքների համար ու համարձակություն՝ նոր դռներ ու հորիզոններ բացելու։
Կարևորը՝ հիշել ու չմոռանալ՝ երբեք ուշ չէ, երբեք անհնարին չէ կյանքը սկսել նորից ու հաջողել: Երկրորդ անգամ, երրորդ անգամ, նորից ու նորից փորձելով, միայն թե պետք է հավատալ ու ամեն ինչ սկսել նոր տողից, մի մատ խորքից»,-գրել է նա։

Գրքի շնորհանդեսը տեղի կունենա վաղը։