«Եկել է ռազմական ղեկավարությունը թարմացնելու ժամանակը»,-երեկ ասել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին։
Պաշտոնից ազատված ԶՈՒ հրամանատարին Զելենսկին Ուկրաինայի հերոսի կոչում է շնորհել։
Զալուժնին այդ բարձր պարգևին է արժանացել «երկրի պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության գործում ակնառու ձեռքբերումների համար», - նշում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ նախկին բարձրաստիճան զինվորականը պարգևատրվել է նաև Ոսկե աստղի շքանշանով։