Եվրահանձնաժողովը առաջիկա շաբաթներին կսկսի հետաքննություն TikTok սոցիալական ցանցի նկատմամբ՝ թվային ծառայությունների նոր օրենքի համաձայն՝ անչափահասների համար վտանգի մասին մտահոգության պատճառով, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Եվրահանձնաժողովը առաջիկա շաբաթների ընթացքում հետաքննություն կսկսի TikTok-ի նկատմամբ թվային ծառայությունների նոր օրենքի համաձայն՝ մտավախությունների պատճառով, որ ընկերության կատարած փոփոխությունները անբավարար են անչափահաս օգտատերերին պաշտպանելու համար», - ասվում է գործակալության հայտարարության մեջ՝ հղում անելով աղբյուրներին»,-գրում է լրատվամիջոցը։
2023 թվականի հոկտեմբերի 19-ին Եվրահանձնաժողովը հարցում է ուղարկել TikTok-ին՝ պահանջելով զեկուցել ապատեղեկատվության և առցանց անօրինական բովանդակության տարածման դեմ պայքարում ձեռնարկված միջոցառումների մասին։ Ավելի ուշ ԵՀ-ն հայտնել է, որ առցանց հարթակներից պատասխաններ է ստացել առցանց ապատեղեկատվության դեմ պայքարի հետ կապված հարցումներին և ուսումնասիրում է դրանք։