Հետևեք մեզ։

Իսրայելը Կարմիր մահիկի բժիշկների և վիրավորների է ձերբակալել Գազայի հատվածի հիվանդանոցում

01:55, 10 փետրվար 2024
Իսրայելը Կարմիր մահիկի բժիշկների և վիրավորների է ձերբակալել Գազայի հատվածի հիվանդանոցում

Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը X սոցիալական ցանցում հայտնել է, որ կազմակերպության ութ անդամ, այդ թվում՝ չորս բժիշկ, ինչպես նաև չորս վիրավոր, իսրայելական ուժերը ձերբակալել են Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի Ալ-Ամալ հիվանդանոցում:

«Իսրայելական օկուպացիոն ուժերը Ալ-Ամալ հիվանդանոցում կալանավորել են Կարմիր մահիկի թիմի ութ անդամի, այդ թվում՝ չորս բժշկի, ինչպես նաև չորս վիրավորի», - գրել են կազմակերպությա էջում։

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել էր, որ ամբողջովին կորցրել է կապը Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի Ալ-Ամալ հիվանդանոցի հետ, որտեղ իսրայելական ուժերը հարձակում են իրականացնում: