ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Կոնգրեսին հաստատել Ուկրաինայի ֆինանսավորումը և ասել, որ դա չանելը հանցավոր անփութություն է: «Կոնգրեսի՝ Ուկրաինային աջակցելու ձախողումը, եթե դա տեղի ունենա, նման է հանցավոր անփութության: Դա սարսափելի է», - ասել է Բայդենը Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպման ժամանակ:
Կոնգրեսի Վերին պալատը ներկայումս քննարկում է ԱՄՆ դաշնակիցներին, այդ թվում՝ Ուկրաինային օգնելու համար բյուջեից միջոցներ հատկացնելու օրինագիծը, որի համար Բայդենը 60 միլիարդ դոլար է խնդրել։