Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորները Բուլգակովի փողոցը վերանվանել են ի պատիվ վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեի, գրում է Strana.u»-ն՝ քաղաքային իշխանությանը հղումով։
«Սվյատոշինսկի շրջանում Բուլգակովի փողոցը վերանվանվել է Վախթանգ Կիկաբիձեի փողոց»,- հայտնել են Կիևի քաղաքային խորհուրդից։
Փոխքաղաքապետ Վլադիմիր Բոնդարենկոն ասել է, որ այդպիսով քաղաքը ձերբազատվում է անուններից, որոնք, ըստ նրա՝ հանգեցնում են ազգային գիտակցության խեղաթյուրման։