Երևանի ավագանին 39 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ քաղաքապետի արտահերթ ընտրության օր սահմանեց ապրիլի 11-ին ժամը՝ 10:00-ին:
Հարցը ավագանու արտահերթ նիստում ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը՝ հիշեցնելով, որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո նրա լիազորությունները կասեցվել են մարտի 27-ից։