ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր երկրի տնտեսությունը նախապատրաստում է երկարաժամկետ պատերազմի։ Այս մասին «Welt»-ին տված հայտարարության մեջ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն պետք է պատրաստվի Ռուսաստանի հետ հակամարտության հնարավորությանը, որը կտևի տասնամյակներ։
Նա հորդորել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ավելի արագ ընդլայնել զենքի արդյունաբերությունը. «Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում, երաշխիք չկա, որ ռուսական ագրեսիան չի տարածվի այլ երկրներում»:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ այժմ լավագույն պաշտպանությունը Ուկրաինային աջակցելն է և ՆԱՏՕ-ի ռազմական հնարավորություններում ներդրումներ կատարելը։ Խաղաղ ժամանակներում դանդաղ արտադրությունից հակամարտությունը նշանակում է անցնել արագ արտադրության, ինչպես որ կա»: