Լոռու մարզի Գյուլագարակ-Գարգառ գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենան բախվել է ծառին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել: Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվական ծառայությունից՝ ուղևոր 52-ամյա Ռոզա Խարազյանը մահացել է, իսկ 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
Լոռու մարզում մեքենան բախվել է ծառին և բռնկվել. մեկ անձ մահացել է
16:29, 10 փետրվար 2024