Հետևեք մեզ։

Ո՞ւր է ընդդիմությունը , հանձնաժողովի նախագահ ենք ձեզ ընտրել, որ բնականոն աշխատանքը ապահովեք, սա ծաղրանք է. ՔՊ-ական պատգամավորը՝ Թագուհի Թովմասյանին (տեսանյութ)

12:48, 04 ապրիլ 2023
Ո՞ւր է ընդդիմությունը , հանձնաժողովի նախագահ ենք ձեզ ընտրել, որ բնականոն աշխատանքը ապահովեք, սա ծաղրանք է. ՔՊ-ական պատգամավորը՝ Թագուհի Թովմասյանին (տեսանյութ)

Ուր է ընդդիմությունը, որ առաջադրել է Էդգար Ղազարյանին որպես ՄԻՊ թեկնածու, ես թեկնածուի փոխարեն արագ կհեռանայի: Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության վերաբերյալ նիստում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

«Ընդդիմությունն իր տեղում է՝ խորհրդարանում աշխատանքի, եթե «Քաղաքացիական պայմանագիր» 70 հոգանոց խմբակցության կեսն այստեղ է, չի նշանակում, որ դա ինչ-որ լավ բանի նշան է»,- պատասխանեց Թագուհի Թովմասյանը:

Ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշեց. «Նախ խմբակցությունը 71 հոգուց է բաղկացած, էստեղ կեսը չի», և դիմելով ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանին՝ ասաց. «Իմ խոսելու ընթացքում ռեպլիկներ չանեք»:

Թովմասյանն արձագանքեց. «Շատ ագրեսիվ եք, պարոն Հովհաննիսյան», ինչին ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավորը ասաց. «Ապահովեք նիստի բնականոն ընթացքը, իմ ելույթի ժամանակ թեկնածուն թող չընդհատի: Ինչ վերաբերում է ձեր պատասխանին, որ ընդդիմությունն աշխատում է, շենքում է, աշխատանքային վայրը հենց հիմա այստեղ է, ձեր կողմից առաջադրված ՄԻՊ թեկնածուին ենք լսում, ձեր կողմից որևէ ներկայացուցիչ, բացի ձեզնից, չկա, դուք էլ ուզեք-չուզեք, պետք է ներկա լինեք, հանձնաժողովի նախագահ ենք մենք ձեզ ընտրել, որպեսզի բնականոն աշխատանքը ապահովեք: Սա վերաբերմունք է խորհրդարանին, ՀՀ քաղաքացուն, մարդու իրավունքներին: Սա խայտառակություն է և ծաղրանք»:

Թովմասյանը պատասխանեց. «Դուք չեք որոշում ընդդիմությունը որտեղ աշխատի և ինչպես աշխատի: Հանձնաժողովի նիստին անհարգելի բացակայողները կստանան բացակա»: