Հետևեք մեզ։

Մարտունու շրջանում արկի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

16:31, 10 փետրվար 2024
Մարտունու շրջանում արկի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել

Ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Մարտունու շրջանում արկի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել։ Դեպքի մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մեղվանոցի տարածքում, պայթյունի հետևանքով աջ ձեռքի ծանր վնասվածք է ստացել Ալեսկերով Սամիրը։

Կատարվում է հետաքննություն: