Հետևեք մեզ։

Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

16:34, 10 փետրվար 2024
Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում փետրվարի 10-ին ժամը 9:40-ին բռնկված հրդեհի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, կատարվում է նախաքննություն: Այս մասին «ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հայտնել է ՔԿ-ի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:  

«2024 թվականի փետրվարի 10-ին ՆԳՆ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղի 47/2 հասցեում տեղակայված պահեստային տարածքում հրդեհ է բռնկվել: 

Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ Ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները:

 Դեպքի առթիվ քննչական նշված բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 357-րդ հոդվածի 2-րդ մասով: Ձևավորվել է քննչական խումբ։ 

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ: 

Քննությամբ պարզված հանգամանքների մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ 

Հրդեհից տուժած անձանց մասին տվյալներ առկա չեն»,-գրել է նա։

Փետրվարի 10-ինժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվելոր հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքումԴեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկերկու ավտոսանդուղքհրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահՃգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվԲժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։ Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում հրդեհի տարածումը կանխվել է:

Վերլուծական