Հետևեք մեզ։

Ադրբեջանից վտարվում է ԵԱԿՀ դիտորդը, Շառլ Միշելը զանգում և շնորհավորում է «ընտրված» Ալիևին․ Լիլիթ Գալստյան

17:25, 10 փետրվար 2024
Ադրբեջանից վտարվում է ԵԱԿՀ դիտորդը, Շառլ Միշելը զանգում և շնորհավորում է «ընտրված» Ալիևին․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
 
«Ալիևը Արցախի խնդիրը փակված և լուծված է համարում՝ հրապարակային հայտարարելով, որ միջազգային իրավունք չկա, կա ուժ և շահ, և ինքը խնդիրը վճռահատել է ռազմական ագրեսայի, ուժի և, ըստ էության, ցեղասպանության ճանապարհով։
 
Հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն, գրեթե միաձայնությամբ, 1 տարով դադարեցնում է Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները և մասնակցությունը ԵԽԽՎ աշխատանքներին ՝ առանցքում ունենալով Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումը, բռնատիրական ռեժիմը, Արցախի հումանիտար ճգնաժանի հաղթահարմանն ուղղված ԵԽԽՎ բանաձևերի արհամարհումն ու չիրականացումը, «ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները»:
 
Եվրոպական դիտորդները մերժում են դիտորդական առաքելություն իրականացնել բռնատիրական Ադրբեջանում։ Ադրբեջանից վտարվում է ԵԱԿՀ դիտորդը։
Երեկ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգում և շնորհավում է 90 և ավելի տոկոսով «ընտրված» բռնապետին՝ նախագահի պաշտոնում 5-րդ անգամ ընտրվելու կապակցությամբ և հատկապես կարևորում է էներգետիկ ոլորտում ԵՄ-ի հետ Ադրբեջանի համագործակցությունը։
 
Հ․Գ․ Այդ ընթացքում Հայաստանի քաղաքական և դիվանագիտական սնանկ իշխանությունները մոնետիզացնում են Հայաստանի «ժողովրդավարական» բրենդը․․․
Ի դեպ, Եվրոպական հարթակների, և հատկապես Շ․ Միշելի հետ ակտիվ կապերից հետո, Ն․Փ-ն հայտարարեց նշաձողն իջեցնելու պարտադրանքների մասին։ Իսկ, թե այն ինչ գին ունեցավ, առավել քան ողբերգական է․․․․տեղավորվում է մեկ բառի մեջ՝ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ»։