Երգիչ Ֆիլիպ Կիրկորովի խոսնակ Եկատերինա Ուսպենսկայան հերքել է նրա հաշիվների արգելափակման մասին մամուլում հայտնված լուրերը։
Ինչպես հաղորդում է REN TV հեռուստաալիքը՝ հղում անելով Դաշնային հարկային ծառայության տվյալների բազային, արտիստի հաշիվները երեք բանկերում արգելափակվել են հարկային վարչության պահանջով։
«Դա ճիշտ չէ, հաշիվները արգելափակված չեն»,- ասել է Ուսպենսկայան ՌԻԱ Նովոստիին։
Հունվարի վերջին հայտնի դարձավ, որ Կիրկորովից գանձվել է գրեթե ութ միլիոն ռուբլու հարկային պարտք։ Բացի այդ, նա մեղադրյալներից մեկն է միլիարդ ռուբլու հայցով` այսպես կոչված մերկ երեկույթի մասնակիցների դեմ, որը կազմակերպել է բլոգեր Անաստասիա Իվլեևան և որը վրդովմունքի հզոր ալիք է առաջացրել հասարակության մեջ։