Հետևեք մեզ։

Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստային տարածքում բռնկված խոշոր հրդեհը մարվել է (լուսանկարներ)

19:37, 10 փետրվար 2024
Թբիլիսյան խճուղում գտնվող պահածոների պահեստային տարածքում բռնկված խոշոր հրդեհը մարվել է (լուսանկարներ)
 
Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 17։22-ին։ Իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ:  Այս մասին հայտնում են ՆԳՆ  փրկարար ծառայությունից։
 
Հիշեցնենք, որ դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։
 Դեպքի վայրում էին գտնվում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալները՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։