Riposte alimentaire շարժման բնապահպան ակտիվիստները ապուր են լցրել ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա, որը գտնվում է Լիոնի կերպարվեստի թանգարանում։ Riposte alimentaire շարժումը հրապարակել է ակտիվիստների լուսանկարները։
«Շաբաթ օրը մոտավորապես ժամը 15:00-ին Food Response կազմակերպության երկու ակտիվիստներ ապուր են լցրել Կլոդ Մոնեի «Գարուն» կտավի վրա»,- հայտնում է մամուլը։
Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, նկարը պաշտպանված է եղել ապակիով և մոտ ապագայում կստուգվի փորձագետի կողմից։
Տեսանյութն՝ այստեղ։