Փետրվարի հինգին ՌԴ-ում` Օնեգա լճի վրա, Մի-8 ուղղաթիռ էր կործանվել։ Զննվել է Օնեգա լճի հատակից հայտնաբերված Մի-8 ուղղաթիռը։
ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել է, որ նշանակվել են դատաբժշկական և թռիչքատեխնիկական փորձաքննություններ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ Կարելիայում կործանված Մի-8 ուղղաթիռի անձնակազմի անդամները Վիտեգրայում արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ էին։ Հայտնի է, որ Մի-8-ը պատրաստվում էր Վիտեգրայի շրջանում մասնակցել «Ռուսական սառույց – 2024» միջազգային վարժանքին։