«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը, գրել է․ «Ձեզ հետ եմ ես, ովքեր ցավից պարում են… Այլևս պարս անդադար կորստի ցավով, բայց և հպարտությամբ զուգակցված է լինելու… Շնորհակալ եմ իմ մեծ ընտանիքին, որ այսքան իմ կողքին եք։ Հորս գործը անպայման շարունակվելու է, որովհետև իրավունք չունենք թուլանալու, ու ես չեմ թուլացել, ինքն ինձ անդադար ուժ է տալիս։ Փնտրում էի իր հետ նկար, շատ երջանիկ պահեր գտա, շատ հուզվեցի, բայց հետո գտա կարևորագույն նկարը…
Այս նկարը արվել է 2020 թվականին իր պատերազմ մեկնելու գիշերը, երկուսս էլ ժպտում ենք, բայց սրտի խորքում վախենում, որ դա կարող է մեր վերջին հանդիպումը լինել… Շնորհակալ եմ քեզ, դու ես կերտել էն Ծովինարին, ով ուժ ունի քեզ ճանապարհելուց անգամ ամուր մնալու։ Շնորհակալ եմ, որ միշտ կողքիս ես եղել և շարունակում ես»։