Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմանում ՀՀ Ներքին գործերի նախարարություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցի 74 շենքի բակային հատվածում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com- ը, պարեկներն ու ոստիկանները բակային հատվածում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 52-ամյա Րաֆֆի Դ.-ի դին։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, որոնք հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ տղամարդը ինքնասպանություն է գործել շենքի 12-րդ հարկից իրեն ցած նետելով։