Հետևեք մեզ։

Երևանում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)

12:42, 11 փետրվար 2024
Երևանում բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN ավտոբուսն ու Opel-ը. կան վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ ժողովրդին հայտնի Ավանի կամրջի հարևանությամբ, բախվել են թիվ 35 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսն ու Opel մակնիշի ավտոմեքենան։ Հայտնում է shamshyan.com-ը:

 

Վթարի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։

 

Բժիշկները, վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։