Նրանք, ովքեր կոչ են անում Իսրայելի պաշտպանությանը չմտնել Ռաֆահ, ըստ էության ասում են, որ մենք պետք է պարտվենք պատերազմում: Այս մասին ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։
Նեթանյահուն ABC-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմտնի Ռաֆահ՝ չնայած հրեական պետության գլխավոր դաշնակից ԱՄՆ-ի և միջազգային կազմակերպությունների քննադատությանը։
Լրագրողի այն հարցին, թե ուր կարող են գնալ Ռաֆահում ապաստանած ավելի քան մեկ միլիոն պաղեստինցիները, Նեթանյահուն նշել է, որ Իսրայելը «մանրամասն պլանների վրա է աշխատում» և որ փորձում է «քաղաքացիական բնակչությանը վտանգից զերծ պահել»:
«Ես համաձայն եմ ամերիկացիների հետ... Մենք անվտանգ անցում կապահովենք խաղաղ բնակիչների համար, որպեսզի նրանք կարողանան հեռանալ», - ասել է Իսրայելի վարչապետը: