Հետևեք մեզ։

Ո՞վ ես դու արա, ով հեղափոխություն արած ժողովրդին վիրավորի, լեզուն կկտրենք․ լարված իրավիճակ ԱԺ-ում

13:11, 04 ապրիլ 2023
Ո՞վ ես դու արա, ով հեղափոխություն արած ժողովրդին վիրավորի, լեզուն կկտրենք․ լարված իրավիճակ ԱԺ-ում
Հեղափոխություն արած ժողովրդին դու անվանում ես ադրբեջանաթուրքական, ո՞վ ես դու արա․ այսպես արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ՄԻՊ ընդդիմադիր թեկնածու Էդգար Ղազարյանի հայտարարությանը։

«Ժողովրդին մի անգամ էլ եք փորձել անվանարկել, լեզուն կկտրենք դրա, ով կհամարձարկվի մեր ժողովրդին անվանել ադրբեջանաթուրքական խումբ, հասկացա՞ք բոլորդ»,-ասաց նա։

ՔՊ-ականները պահանջեցին, որ Ղազարյանը ներողություն խնդրի։

«Պարո՛ն խեղկատակ, լսում եք, ով որ ՀՀ քաղաքացիներին, էն մարդկանց, ովքեր 2018-ին ընտրություն են արել, նրանց անվանել ադրբեջանցիներ և թուրքեր, դուք առնվազն ձեր ժողովրդի զավակը չեք»,-միջամտեց Ռուստամ Բաքոյանը։

Իրավիճակը հանդարտեցրեց պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ ընդգծելով, որ խոսքի ազատությունը կարևոր է, սակայն այն սահմանափակումներ ունի և կոչ արեց զերծ մնալ վիրավորանքներ հնչեցնելուց։