Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցն Ուկրաինա հետաձգվել է անվտանգության նկատառումներով, հայտնում է Challenges-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությունը։ Ենթադրվում էր, որ Մակրոնը Կիև կժամանի փետրվարի 13-14-ը։ Այցի նոր ամսաթիվ դեռ չի նշանակվել։
Ելիսեյան պալատի հայտարարության մեջ ընդգծվում է, որ ճամփորդության ընտրված ամսաթիվը վերջնական չէ։ Նրանք որոշել են փոխել այն, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրեն Ֆրանսիայի նախագահի անվտանգության ապահովմանը։ Բացի այդ, ինչպես գրում է Challenges-ը, Էմանուել Մակրոնը ցանկացել է եվրոպացի գործընկերների հետ քննարկել Ուկրաինային տրվող լրացուցիչ օգնությունը, որի մասին կարող էր հայտարարել Կիև և Օդեսա կատարած այցի ժամանակ։
Մակրոնի՝ Ուկրաինա մեկնելու նոր ամսաթիվը դեռ չի նշանակվել։ Ըստ Challenges-ի՝ հավանական ժամկետներից մեկը կարող է լինել փետրվարի 24-ը՝ Ուկրաինա ռուսական զորքերի մուտքի երկրորդ տարելիցի օրը։