Հետևեք մեզ։

Չեմ մեկնաբանելու. Ալեն Սիմոնյանը՝ Աշոտ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)

13:18, 04 ապրիլ 2023
Չեմ մեկնաբանելու. Ալեն Սիմոնյանը՝ Աշոտ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր կտրականապես հրաժարվեց մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի որդու գրառումը, որով նա հերքում էր Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե վերջերս Փաշինյանի որդու նկատմամբ հարձակում է տեղի ունեցել:

«Չեմ մեկնաբանելու, ուզում ես` այլ որակում տուր»,-ասաց Սիմոնյանն ու անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հեռացավ։

Hayastan.news-ի թղթակից նորից հետաքրքրվեց, թե ինչու է Փաշինյանի որդին հերքում իր ասածներն ու ստահոդ որակում դրանք: «Ուզո՞ւմ ես` մի հատ էլ հարցրու, չեմ մեկնաբանելու»,-ասաց նա:

Նկատեցինք, որ Աշոտ Փաշինյանի այդ գրառումն իր էջով տարածում են նաև ՔՊ-ականներ, օրինակ` ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը, ինչ-որ խնդի՞ր կա իշխանության հետ, Սիմոնյանն ասաց. «Կա խնդիր լրագրողների հետ»: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեն Սիմոնյանը Կասկադում տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում ինքը թքել էր սփյուռքահայ քաղաքացու վրա, գրառում էր արել՝ պնդելով, որ սադրանք է եղել նաև վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի նկատմամբ։ Վերջինս, սակայն, այսօր հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ նման պնդումները «ստահոդ են»։

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

 

Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ https://t.me/Hayastannewsarm