Սիրիան մի քանի պատերազմ է վարել Իսրայելի դեմ և պատրաստ է ավելիին, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միքդադը։ «Սիրիան մի քանի պատերազմներ է մղել սիոնիստական կազմակերպության (Իսրայելի - խմբ.) դեմ և պատրաստ է այլ պատերազմների: Սիրիան կորոշի, թե երբ և որտեղ»,- ասել է Միքդադը Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է սիրիական հեռուստատեսությամբ։
Սիրիայի ԱԳՆ ղեկավարը հավելել է, որ Իսրայելի, ԱՄՆ-ի և Թուրքիայի կողմից երկրի տարածքի մի մասի օկուպացիան անօրինական է, ընդգծելով, որ Սիրիան «պատրաստ է ազատագրել իր հողերը»։