Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը X սոցիալական ցանցում հայտնել է, որ իր SpaceX ընկերությունը չի վաճառում Starlink տերմինալները Ռուսաստանին։
«Մեր տեղեկություններով՝ տերմինալները ուղղակի կամ անուղղակիորեն չեն վաճառվել Ռուսաստանին»,- գրել է Մասկը։
Այսպես նա արձագանքել է որոշ լրատվամիջոցների հրապարակումներին, թե իբր SpaceX-ը Ռուսաստանին արբանյակային ինտերնետ տերմինալներ է վաճառում։ «Սա կտրականապես չի համապատասխանում իրականությանը», - գրել է Մասկը:
Մասկը հերքել է Ռուսաստանին Starlink տերմինալների վաճառքի մասին տեղեկությունը
23:51, 11 փետրվար 2024