Հետևեք մեզ։

Երևանի Եղբայրության փողոցում վթար է տեղի ունեցել, կան վիրավորներ

09:11, 12 փետրվար 2024
Երևանի Եղբայրության փողոցում վթար է տեղի ունեցել, կան վիրավորներ

Փետրվարի 11-ին, ժամը 22։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, առկա է վառելիքի արտահոսք։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» (վարորդ՝ Հ․ Մ․) և «Honda Odyssey» (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները. վառելիքի արտահոսք չկա:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և «Honda Odyssey» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Հ․ Է․-ին և Ն․ Ս․-ին մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

 

 

Վերլուծական