Հետևեք մեզ։

Պենտագոնի ղեկավարը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

09:34, 12 փետրվար 2024
Պենտագոնի ղեկավարը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը միզապարկի հետ կապված խնդիրների պատճառով ընդունվել է Ուոլթեր Ռիդի վերակենդանացման բաժանմունք, և նրա ազատման ամսաթիվը հայտնի չէ։ Այս մասին ասվում է բժշկական կենտրոնի բժիշկների հայտարարության մեջ, որը հրապարակված է Պենտագոնի կայքում։

 

Օսթինը նախկինում հոսպիտալացվել էր «գնահատման համար՝ կապված միզապարկի առաջացող խնդիրների հետ»: «Երեկոյան մի քանի ստուգումներից և հետազոտություններից հետո նախարարը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ աջակցող բուժման և մանրակրկիտ հետազոտման համար։ Այս պահին հայտնի չէ, թե որքան կտևի նախարար Օսթինի հոսպիտալացումը»,- ընդգծել են բժիշկները։