Հետևեք մեզ։

Ավանեսովի փողոցում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է

10:46, 12 փետրվար 2024
Ավանեսովի փողոցում կրակոցներ արձակած տղամարդը ձերբակալվել է

Փետրվարի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ավանեսովի փողոցում հնչում են կրակոցներ: Նշված վայր բաժնից օպերատիվ խումբ է մեկնել:


Պարզվել է, որ նույն փողոցի 48-ամյա բնակիչը իր մոտ պահվող «Էկոլ Մաժող» տեսակի մեկնարկային ատրճանակով 5 կրակոց է արձակել օդ: Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տարվել է բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեկնարկային ատրճանակը:


Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:


Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վերլուծական