Հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը կոտրվածքով շտապ հոսպիտալացվել է Մոսկվայում։
Ռուսական աղբյուրները փոխանցում են, որ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստը կիրակի կեսօրին ընկել է Մոսկվայի կենտրոնում՝ Լեսնայա փողոցում զբոսնելիս։ Նրա համար շտապ օգնություն են կանչել, և նա այժմ հիվանդանոցում է։