Հետևեք մեզ։

Երևանի «Կենդանաբանական այգին» կտեղափոխվի նոր տարածք. Տիգրան Ավինյան

13:46, 04 ապրիլ 2023
Երևանի «Կենդանաբանական այգին» կտեղափոխվի նոր տարածք. Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու արտահերթ նիստի ընթացքում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց՝ նոր ծրագիր ունեն, որով նախատեսում են տեղափոխել «Կենդանաբանական այգին»՝ կենդանիներին ավելի բաց պայմաններում պահելու համար:

«Երևան պարկին» հարակից  150 հա տարածքում կկառուցվի նոր կենդանաբանական այգի, որտեղ կլինի կանաչ գոտի և անտառ կտնկվի։

«Մեր «Կենդանաբանական այգու» պայմանները թույլ չեն տալիս որևէ բան փոխել»,- ասաց Ավինյանը և հավելեց՝ «Կենդանաբանական այգին» լինելու է նոր ֆորմատով: