Ռուսաստանը մտադիր է ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կկարողանան ռուսական էլեկտրոնային վիզաներ ստանալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։
«Դեռ վաղ է կոնկրետ երկրների անուններ տալ, որոնք կարող են միանալ այս ցանկին»,- ասել է նա և հավելել, որ քննարկումներ են գնում։
Նրա խոսքով, 2023 թվականի օգոստոսի 1-ից դեկտեմբերի 31-ը 170 հազար միասնական էլեկտրոնային վիզա է տրվել 55 օտարերկրյա երկրների քաղաքացիների։ «Ներկայումս միասնական էլեկտրոնային վիզայի պահանջ կա այս ցանկում ընդգրկված համեմատաբար փոքր թվով օտարերկրյա քաղաքացիների կողմից: Միասնական էլեկտրոնային վիզաների ընդհանուր թվի ավելի քան 90%-ը տրվել է տասը երկրների քաղաքացիներին (Չինաստան, Էստոնիա, Գերմանիա, Թուրքիա, Հնդկաստան, Սաուդյան Արաբիա, Լատվիա, Իրան, Լիտվա, Իտալիա):
Օտարերկրյա երկրների քաղաքացիներին ոչ բարեկամական երկրներից տրվել է 43 հազար միասնական էլեկտրոնային վիզա կամ դրանց ընդհանուր թվի 25%-ը»,- ասել է վարչության պետը։