Հետևեք մեզ։

ՌԴ-ի կողմից հետախուզվող քաղաքացին ձերբակալվել և կալանավորվել է Բագրատաշենի անցակետից

12:55, 12 փետրվար 2024
ՌԴ-ի կողմից հետախուզվող քաղաքացին ձերբակալվել և կալանավորվել է Բագրատաշենի անցակետից

Փետրվարի 10-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արտյոմ Գ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:


Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:


Խափանման միջոցը՝ կալանք:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: